Բաժանմունքներ

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում, դեղորայքային բուժում, կանխարգելում և ստացիոնար հսկողություն։

Համակարգային շարակցական հյուսվածքի և հենաշարժական ապարատի աուտոիմուն հիվանդությունների ախտորոշում և բուժում։

Հենաշարժիչ համակարգի վնասվածքների, կոտրվածքների և օրթոպեդիկ հիվանդությունների ախտորոշում և բուժում։

Մարսողական համակարգի օրգանների (ստամոքս, աղիներ, լյարդ) հիվանդությունների ախտորոշում և կոնսերվատիվ բուժում։

Անբուժելի հիվանդություններով պացիենտների կյանքի որակի բարելավում, ցավի և այլ ախտանշանների թեթևացում։

Լաբորատոր անալիզների և գործիքային (ՈՒՁՀ, ռենտգեն և այլն) հետազոտությունների իրականացում՝ ճշգրիտ ախտորոշումն ապահովելու համար։

Ներքին օրգանների լայն շրջանակի հիվանդությունների ախտորոշում, ոչ վիրահատական բուժում և ստացիոնար վարում։

Կանանց միզասեռական վերարտադրողական օրգանների հիվանդությունների ախտորոշում, կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում, այդ թվում՝ լապարոսկոպիկ վիրահատություններ։

Բուժական միջամտությունների և հետազոտությունների իրականացում, որոնք պահանջում են մի քանի ժամվա բժշկական հսկողություն։

Ներզատիչ գեղձերի (վահանաձև գեղձ, շաքարային դիաբետ և այլն) հիվանդությունների ախտորոշում, բուժում և հսկողություն։

Արտաքինի բնածին և ձեռքբերովի արատների շտկում, պլաստիկ էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրահատություններ։

Միզասեռական համակարգի հիվանդությունների ախտորոշում, դեղորայքային և վիրահատական բուժում, ներառյալ՝ էնդոսկոպիկ միջամտություններ։

Վիրահատություններից և վնասվածքներից հետո օրգանիզմի ֆունկցիաների վերականգնում՝ ֆիզիոթերապիայի և բուժական մարմնամարզության միջոցով։

Դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդությունների, վնասվածքների և բնածին արատների վիրահատական և կոնսերվատիվ բուժում։

Որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունների ախտորոշում և վիրաբուժական բուժում՝ բաց և լապարոսկոպիկ եղանակներով։

Ալերգիկ հիվանդությունների պատճառների բացահայտում, համալիր ախտորոշում և անհատական բուժման նշանակում։

Հաստ և ուղիղ աղիների, հետանցքի հիվանդությունների ախտորոշում և համալիր բուժում՝ կոնսերվատիվ և վիրահատական եղանակներով։

Մանկական տարիքի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների վիրահատական բուժում, այդ թվում՝ ադենոիդների, նշիկների հեռացում։
Բաժանորդագրվեք նորություններին
Օրիորդի լարված ուժերը հետզհետե թուլացան, և նա վերջապես չկարողացավ տանել այն բոլոր տանջանքները, որ կրել էր իր հոր տնից բաժանվելուց հետո։
ՀՏՀ
Ստորև կարող եք ծանոթանալ մեր գործունեությանը, ծառայություններին և ընդհանուր ընթացակարգերին վերաբերող հիմնական հարցերի պատասխաններին։
Որտե՞ղ է գտնվում Երևան Բժշկական Կենտրոնը և ինչպե՞ս կարող եմ հասնել այնտեղ:
Երևան Բժշկական Կենտրոնը գտնվում է Բագրատունյաց պողոտա 3 հասցեում: Մեր կենտրոնը հասանելի է ինչպես հասարակական տրանսպորտով, այնպես էլ անձնական մեքենայով: Մոտակայքում առկա է կայանատեղի:
Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել Կենտրոնի հետ:
Մենք հասանելի ենք 24/7 ռեժիմով: Ցանկացած հարցի կամ տեղեկատվության համար կարող եք զանգահարել մեր շուրջօրյա հեռախոսահամարով՝ 010-42-03-00:
Ո՞ր ժամերին է աշխատում Երևան Բժշկական Կենտրոնը:
Երևան Բժշկական Կենտրոնը գործում է շուրջօրյա՝ 24 ժամ, շաբաթը 7 օր, ներառյալ հանգստյան և տոն օրերը՝ ապահովելով անընդհատ բժշկական օգնություն:
Ինչպե՞ս կարող եմ գրանցվել կամ հերթագրվել բժշկի մոտ այցի համար:
Բժշկի մոտ այցելություն պլանավորելու կամ հերթագրվելու համար խնդրում ենք զանգահարել մեր ընդունարան՝ 010-42-03-00 հեռախոսահամարով: Մեր աշխատակիցները կօգնեն Ձեզ գտնել հարմար ժամ և անհրաժեշտ մասնագետ:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Կենտրոն ընդունվելիս կամ բժշկի մոտ այցելելիս:
Կենտրոն ընդունվելիս կամ բժշկի մոտ այցելելիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ (օրինակ՝ անձնագիր կամ ID քարտ): Ապահովագրություն ունենալու դեպքում խնդրում ենք նաև ներկայացնել ապահովագրական քարտը:
Ո՞ր ժամերին է գործում Կենտրոնի լաբորատորիան:
Մեր լաբորատորիան իր ծառայություններն է մատուցում երկուշաբթիից շաբաթ օրերը՝ առավոտյան ժամը 9:00-ից մինչև 17:00-ն: Արտակարգ դեպքերում լաբորատոր հետազոտություններն իրականացվում են շուրջօրյա:
Կարո՞ղ են հարազատները այցելել հիվանդներին, և ո՞րն է այցելությունների ժամանակացույցը:
Այո, հարազատներին թույլատրվում է այցելել հիվանդներին: Այցելությունների համար սահմանված է հետևյալ ժամանակացույցը՝ ամեն օր, առավոտյան ժամը 9:00-ից մինչև երեկոյան 20:00-ն: Խնդրում ենք պահպանել հանգիստ և կարգ ու կանոն:
Ի՞նչ ծառայություններ է մատուցում Երևան Բժշկական Կենտրոնը:
Մեր կենտրոնը մատուցում է բժշկական ծառայությունների լայն սպեկտր: Մասնագիտացված ծառայությունների ամբողջական ցանկին մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք այցելել մեր կայքի Ծառայություններ բաժինը:
Արդյո՞ք Կենտրոնն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:
Այս պահին Երևան Բժշկական Կենտրոնը համագործակցում է «ԷՖԵՍ Ապահովագրական» ընկերության հետ: Այլ ապահովագրական ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ տեղեկատվության համար խնդրում ենք կապ հաստատել մեր ընդունարանի հետ: