Ցերեկային ստացիոնար

Ցերեկային ստացիոնարը նախատեսված է այն պացիենտների համար, ում բուժական կամ ախտորոշիչ միջամտությունները պահանջում են մասնագիտական հսկողություն, սակայն չեն ենթադրում շուրջօրյա հոսպիտալացում։ Բաժանմունքում իրականացվում են ներերակային ինֆուզիոն թերապիա, տարբեր դեղորայքային ներարկումներ, ինչպես նաև կարճատև հետվիրահատական մոնիթորինգ՝ փոքր ինվազիվ միջամտություններից հետո։ Այս ձևաչափը հարմարավետ է համալիր հետազոտությունների իրականացման համար, որոնք պահանջում են պացիենտի վիճակի դինամիկ գնահատում մի քանի ժամվա ընթացքում։ Ցերեկային ստացիոնարում ապահովվում են ստացիոնար բուժման բոլոր առավելությունները՝ պահպանելով պացիենտի սոցիալական ակտիվությունը և հնարավորություն տալով օրվա վերջում վերադառնալ տուն։ Բուժման ընթացքը կազմակերպվում է բժշկական անձնակազմի անմիջական վերահսկողությամբ՝ երաշխավորելով միջամտությունների անվտանգությունն ու արդյունավետությունը։

Ցերեկային ստացիոնար

ՀՏՀ

Ստորև կարող եք ծանոթանալ մեր գործունեությանը, ծառայություններին և ընդհանուր ընթացակարգերին վերաբերող հիմնական հարցերի պատասխաններին։

Որտե՞ղ է գտնվում Երևան Բժշկական Կենտրոնը և ինչպե՞ս կարող եմ հասնել այնտեղ։

Երևան Բժշկական Կենտրոնը գտնվում է Բագրատունյաց 1 հասցեում։ Կենտրոնը հասանելի է ինչպես հասարակական տրանսպորտով, այնպես էլ անձնական մեքենայով։

Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել Կենտրոնի հետ։

Մենք հասանելի ենք 24/7 ռեժիմով։ Ցանկացած հարցի կամ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 42 03 00 հեռախոսահամարով։

Ո՞ր ժամերին է աշխատում Երևան Բժշկական Կենտրոնը։

Երևան Բժշկական Կենտրոնը գործում է շուրջօրյա՝ շաբաթը 7 օր, ներառյալ հանգստյան և տոն օրերը։

Ինչպե՞ս կարող եմ գրանցվել կամ հերթագրվել բժշկի մոտ այցի համար։

Այցելություն պլանավորելու համար զանգահարեք ընդունարան՝ 010 42 03 00 հեռախոսահամարով։ Մեր աշխատակիցները կօգնեն ընտրել մասնագետ և հարմար ժամ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Կենտրոն ընդունվելիս կամ բժշկի մոտ այցելելիս։

Անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Ապահովագրություն ունենալու դեպքում խնդրում ենք նաև ներկայացնել ապահովագրական քարտը։

Ո՞ր ժամերին է գործում Կենտրոնի լաբորատորիան։

Լաբորատոր հետազոտությունների ժամերն ու նախապատրաստման պայմանները խնդրում ենք նախապես ճշտել ընդունարանից։

Կարո՞ղ են հարազատները այցելել հիվանդներին։

Այցելությունների կարգը կախված է բաժանմունքից և պացիենտի վիճակից։ Մանրամասները խնդրում ենք ճշտել տվյալ բաժանմունքից։

Ի՞նչ ծառայություններ է մատուցում Երևան Բժշկական Կենտրոնը։

Կենտրոնը տրամադրում է ախտորոշիչ, ամբուլատոր, ստացիոնար և վիրաբուժական ծառայությունների լայն շրջանակ։

Արդյո՞ք Կենտրոնն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ։

Ապահովագրական ծրագրի հասանելիությունը խնդրում ենք ճշտել Ձեր ապահովագրողի կամ Կենտրոնի ընդունարանի հետ։