Երևան
Բժշկական Կենտրոն

Ձեր առողջության հուսալի հենասյունը մայրաքաղաքում

Երևան բժշկական կենտրոն – ը բազմապրոֆիլ բժշկական հաստատություն է, որտեղ միավորված են փորձառու մասնագետների պրոֆեսիոնալիզմը, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ախտորոշիչ բազան և հիվանդակենտրոն մոտեցումը։ Մենք մատուցում ենք բժշկական ծառայությունների ամբողջական շրջանակ՝ սկսած խորհրդատվությունից և ախտորոշումից մինչև բարդ վիրահատական միջամտություններ և ստացիոնար բուժում՝ ապահովելով Ձեր առողջության լավագույն խնամքը մեկ հարկի տակ։

Բաժանորդագրվելու համար լրացրեք հայտը
Ախտորոշում
Կիրառվում են ժամանակակից ախտորոշիչ հետազոտություններ, որոնք նպաստում են հիվանդությունների ճշգրիտ և վաղ հայտնաբերմանը՝ հիմք հանդիսանալով բուժման անհատական պլանի կազմման համար։
Բուժում
Իրականացվում է ամբուլատոր և ստացիոնար բուժօգնություն, ներառյալ՝ թերապևտիկ և վիրաբուժական միջամտություններ՝ յուրաքանչյուր պացիենտի համար մշակված անհատական և ապացուցահեն սխեմայի հիման վրա։
Խնամք
կենտրոնում գործող բժշկական անձնակազմն ապահովում է բուժման ողջ ընթացքի շարունակական հսկողություն և այցելուի խնամք՝ առաջնորդվելով բժշկական էթիկայի նորմերով և անհատական մոտեցման սկզբունքով։

Սիրով ողջունում եմ Ձեզ «Երևան բժշկական կենտրոն» – ի պաշտոնական կայքում։

Այս հարթակը ստեղծվել է՝ Ձեզ հնարավորություն տալու ծանոթանալու մեր կենտրոնի ծառայություններին, կենտրոնում աշխատող մասնագետներին և այն արժեհամակարգին, որոնցով մենք առաջնորդվում ենք ամեն օր։

«Երևան բժշկական կենտրոն» – ը բազմապրոֆիլ բուժհաստատություն է, որտեղ միավորված են ժամանակակից ախտորոշման հնարավորությունները, ստացիոնար և ամբուլատոր բուժման ամբողջական շրջանակը, ինչպես նաև մեր թիմի բազմամյա փորձն ու նվիրումը։ Մեր գործունեության հիմքում դրված է մեկ անսասան սկզբունք՝ մարդու առողջությունը բարձրագույն արժեք է, և մենք պատասխանատվություն ենք կրում դրա պահպանման և վերականգնման և խնամքի համար։

Մեր տեսլականն է լինել ոչ միայն ինտոնսիվ զարգացող բուժհաստատություն, այլև առողջության հարցերում Ձեր վստահելի խորհրդատուն։

ՀիմնադիրՀայկ Զորիի Բալայան

Ցուցանիշներ

XXX+

Սպասարկվող բնակչություն

XXXk

Օրական հաճախումներ

XXX+

Լաբորատոր հետազոտություններ

Բաժանմունքներ

Պրոկտոլոգիական ծառայություններ

Հաստ և ուղիղ աղիների, հետանցքի հիվանդությունների ախտորոշում և համալիր բուժում՝ կոնսերվատիվ և վիրահատական եղանակներով։

Պլաստիկ վիրաբուժական

Արտաքինի բնածին և ձեռքբերովի արատների շտկում, պլաստիկ էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրահատություններ։

Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժություն

Որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունների ախտորոշում և վիրաբուժական բուժում՝ բաց և լապարոսկոպիկ եղանակներով։

Պալիատիվ խնամքի ծառայություններ

Անբուժելի հիվանդություններով պացիենտների կյանքի որակի բարելավում, ցավի և այլ ախտանշանների թեթևացում։

Ցերեկային ստացիոնար

Բուժական միջամտությունների և հետազոտությունների իրականացում, որոնք պահանջում են մի քանի ժամվա բժշկական հսկողություն։

Լաբորատոր և գործիքային հետազոտություններ

Լաբորատոր անալիզների և գործիքային (ՈՒՁՀ, ռենտգեն և այլն) հետազոտությունների իրականացում՝ ճշգրիտ ախտորոշումն ապահովելու համար։

Թերապևտիկ ծառայություններ

Ներքին օրգանների լայն շրջանակի հիվանդությունների ախտորոշում, ոչ վիրահատական բուժում և ստացիոնար վարում։

Գինեկոլոգիական ծառայություններ

Կանանց միզասեռական վերարտադրողական օրգանների հիվանդությունների ախտորոշում, կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում, այդ թվում՝ լապարոսկոպիկ վիրահատություններ։

Մանկական վիրաբուժական (ՔԿԱ)

Մանկական տարիքի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների վիրահատական բուժում, այդ թվում՝ ադենոիդների, նշիկների հեռացում։

Բաժանմունքներ

Հետադարձ կապ

Լրացրեք ստորև ներկայացված կարճ հայտադիմումը, և մենք կապ կհաստատի Ձեր հետ՝ այցելության օրն ու ժամը ճշտելու և Ձեզ հուզող հարցերին պատասխանելու համար։

Գնացուցակ

Ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով «իմանալ ավելին» հղմամբ։

Հրապարակումներ

Տեսնել ավելին >

ՀՏՀ

Ստորև կարող եք ծանոթանալ մեր գործունեությանը, ծառայություններին և ընդհանուր ընթացակարգերին վերաբերող հիմնական հարցերի պատասխաններին։

    Որտե՞ղ է գտնվում Երևան Բժշկական Կենտրոնը և ինչպե՞ս կարող եմ հասնել այնտեղ:

    Երևան Բժշկական Կենտրոնը գտնվում է Բագրատունյաց պողոտա 3 հասցեում: Մեր կենտրոնը հասանելի է ինչպես հասարակական տրանսպորտով, այնպես էլ անձնական մեքենայով: Մոտակայքում առկա է կայանատեղի:

    Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել Կենտրոնի հետ:

    Մենք հասանելի ենք 24/7 ռեժիմով: Ցանկացած հարցի կամ տեղեկատվության համար կարող եք զանգահարել մեր շուրջօրյա հեռախոսահամարով՝ 010-42-03-00:

    Ո՞ր ժամերին է աշխատում Երևան Բժշկական Կենտրոնը:

    Երևան Բժշկական Կենտրոնը գործում է շուրջօրյա՝ 24 ժամ, շաբաթը 7 օր, ներառյալ հանգստյան և տոն օրերը՝ ապահովելով անընդհատ բժշկական օգնություն:

    Ինչպե՞ս կարող եմ գրանցվել կամ հերթագրվել բժշկի մոտ այցի համար:

    Բժշկի մոտ այցելություն պլանավորելու կամ հերթագրվելու համար խնդրում ենք զանգահարել մեր ընդունարան՝ 010-42-03-00 հեռախոսահամարով: Մեր աշխատակիցները կօգնեն Ձեզ գտնել հարմար ժամ և անհրաժեշտ մասնագետ:

    Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Կենտրոն ընդունվելիս կամ բժշկի մոտ այցելելիս:

    Կենտրոն ընդունվելիս կամ բժշկի մոտ այցելելիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ (օրինակ՝ անձնագիր կամ ID քարտ): Ապահովագրություն ունենալու դեպքում խնդրում ենք նաև ներկայացնել ապահովագրական քարտը:

    Ո՞ր ժամերին է գործում Կենտրոնի լաբորատորիան:

    Մեր լաբորատորիան իր ծառայություններն է մատուցում երկուշաբթիից շաբաթ օրերը՝ առավոտյան ժամը 9:00-ից մինչև 17:00-ն: Արտակարգ դեպքերում լաբորատոր հետազոտություններն իրականացվում են շուրջօրյա:

    Կարո՞ղ են հարազատները այցելել հիվանդներին, և ո՞րն է այցելությունների ժամանակացույցը:

    Այո, հարազատներին թույլատրվում է այցելել հիվանդներին: Այցելությունների համար սահմանված է հետևյալ ժամանակացույցը՝ ամեն օր, առավոտյան ժամը 9:00-ից մինչև երեկոյան 20:00-ն: Խնդրում ենք պահպանել հանգիստ և կարգ ու կանոն:

    Ի՞նչ ծառայություններ է մատուցում Երևան Բժշկական Կենտրոնը:

    Մեր կենտրոնը մատուցում է բժշկական ծառայությունների լայն սպեկտր: Մասնագիտացված ծառայությունների ամբողջական ցանկին մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք այցելել մեր կայքի Ծառայություններ բաժինը:

    Արդյո՞ք Կենտրոնն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

    Երևան Բժշկական Կենտրոնը համագործակցում է բոլոր 7 ապահովագրական ընկերությունների հետ:

Լիցենզիաներ
Կ-ԲՕ-000475
Բաժանորդագրվել նորություններին