Պլաստիկ վիրաբուժական
Արտաքինի բնածին և ձեռքբերովի արատների շտկում, պլաստիկ էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրահատություններ։ Բաժանմունքի գործունեությունն ուղղված է դեմքի և մարմնի անատոմիական համաչափությունների վերականգնմանը։ Իրականացվում են քթի, կոպերի, ականջախեցիների ձևի շտկում, կրծքագեղձի պլաստիկա (մամոպլաստիկա), որովայնի առաջային պատի ձգում և լիպոսակցիա։ Ռեկոնստրուկտիվ ուղղությունը ներառում է հետվնասվածքային, հետայրվածքային սպիների և դեֆորմացիաների վիրահատական բուժում։ Յուրաքանչյուր միջամտություն պլանավորվում է անհատական խորհրդատվության և նախնական հետազոտությունների հիման վրա՝ հաշվի առնելով բժշկական ցուցումները և հյուսվածքների առանձնահատկությունները։

ՀՏՀ
Ստորև կարող եք ծանոթանալ մեր գործունեությանը, ծառայություններին և ընդհանուր ընթացակարգերին վերաբերող հիմնական հարցերի պատասխաններին։
Որտե՞ղ է գտնվում Երևան Բժշկական Կենտրոնը և ինչպե՞ս կարող եմ հասնել այնտեղ։
Երևան Բժշկական Կենտրոնը գտնվում է Բագրատունյաց 1 հասցեում։ Կենտրոնը հասանելի է ինչպես հասարակական տրանսպորտով, այնպես էլ անձնական մեքենայով։
Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել Կենտրոնի հետ։
Մենք հասանելի ենք 24/7 ռեժիմով։ Ցանկացած հարցի կամ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 42 03 00 հեռախոսահամարով։
Ո՞ր ժամերին է աշխատում Երևան Բժշկական Կենտրոնը։
Երևան Բժշկական Կենտրոնը գործում է շուրջօրյա՝ շաբաթը 7 օր, ներառյալ հանգստյան և տոն օրերը։
Ինչպե՞ս կարող եմ գրանցվել կամ հերթագրվել բժշկի մոտ այցի համար։
Այցելություն պլանավորելու համար զանգահարեք ընդունարան՝ 010 42 03 00 հեռախոսահամարով։ Մեր աշխատակիցները կօգնեն ընտրել մասնագետ և հարմար ժամ։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Կենտրոն ընդունվելիս կամ բժշկի մոտ այցելելիս։
Անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Ապահովագրություն ունենալու դեպքում խնդրում ենք նաև ներկայացնել ապահովագրական քարտը։
Ո՞ր ժամերին է գործում Կենտրոնի լաբորատորիան։
Լաբորատոր հետազոտությունների ժամերն ու նախապատրաստման պայմանները խնդրում ենք նախապես ճշտել ընդունարանից։
Կարո՞ղ են հարազատները այցելել հիվանդներին։
Այցելությունների կարգը կախված է բաժանմունքից և պացիենտի վիճակից։ Մանրամասները խնդրում ենք ճշտել տվյալ բաժանմունքից։
Ի՞նչ ծառայություններ է մատուցում Երևան Բժշկական Կենտրոնը։
Կենտրոնը տրամադրում է ախտորոշիչ, ամբուլատոր, ստացիոնար և վիրաբուժական ծառայությունների լայն շրջանակ։
Արդյո՞ք Կենտրոնն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ։
Ապահովագրական ծրագրի հասանելիությունը խնդրում ենք ճշտել Ձեր ապահովագրողի կամ Կենտրոնի ընդունարանի հետ։